211652_close_icon
views-count1687 դիտում article-date 19:59 07-07-2024

Աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբները․ Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի թոփ-500-ում

Ֆուտբոլի պատմության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է աշխարհի լավագույն ակումբների վարկանիշային աղյուսակը։

Այս ցանկը հաշվի է առնում թիմերի արդյունքները 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Առաջատարը Իսպանիայի գործող չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալն» է։ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բայերը»։

Հայաստանը 4 ներկայացուցիչ ունի այս վարկանիշում․ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 228-րդն է 500 ակումբից բաղկացած ցանկում։

«Արարատ-Արմենիան»՝ 287-րդ, «Ուրարտուն»՝ 398-րդ, «Նոան»՝ 432-րդ տեղում է այս վարկանիշում։

Նմանատիպ նյութեր