211652_close_icon
views-count2638 դիտում article-date 23:54 31-05-2023

Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի

Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք ակումբների վարկանիշը․

Աշխարհի ամենաթանկարժեք ակումբն է համարվում Մադրիդի «Ռեալը»․ ակումբի արժեքը գնահատվում է 6,07 միլիարդ դոլար։

«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդն է ցուցակում․ ակումբի արժեքը 6 միլիարդ դոլար է գնահատվում։

Երրորդ տեղում «Բարսելոնան» է՝  5,51 միլիարդ դոլար, չորրորդը՝ «Լիվերպուլը»՝ 5,29 միլիարդ դոլար,   հինգերորդը՝ «Մանչեսթեր Սիթին»՝ 4,99 միլիարդ դոլար։

Աշխարհի ամենաթանկարժեք ակումբների թոփ-տասնյակում են նաև «Բավարիան» (4,86 միլիարդ դոլար), ՊՍԺ-ը (4,21 միլիարդ դոլար), «Չելսին» (3,1 միլիարդ դոլար), «Տոտենհեմը» (2,8 միլիարդ դոլար) և «Արսենալը» (2,25 միլիարդ դոլար):

 

Նմանատիպ նյութեր