Փաստ` ՍԴ-ի որոշումը ինչ-որ չափով կոտրեց արդարադատության համակարգի շուրջ ձևավորված կարծրատիպերը. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը գրում է.
«Օրենքի «ՊԱՐՏԱԴԻՐ» բաղադրիչը ՍԴ-ն ճանաչեց անվավեր և Սահմանադրությանը հակասող, քանի որ սահմանափակվում է անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող դրամական միջոցներն ազատ տնօրինելու իրավունքը:
Սա պայքարող երիտասարդների հաղթանակն է, քաղաքացիական շարժման հաղթանակն է, «Դեմ եմ»-ի հաղթանակը, որն արեց առավելագույնը` հիմնահարցը չքաղաքականացնելու ուղղությամբ: Թեպետ քաղաքական ուժերն էլ կարող են իրենց համար օդ ու ջրի պես անհրաժեշտ դիվիդենտները քաղել-ոչ իշխանականները, թե խնդիրը մենք ենք ներկայացրել ՍԴ-ում, իշխանությունն էլ, թե մի երկրի ղեկին ենք, որտեղ դեռևս գործում են ժողովրդավարական արժեքները: Եվ ոչ պակաս կարևոր փաստ` ՍԴ-ի որոշումը ինչ որ չափով կոտրեց արդարադատության համակարգի շուրջ ձևավորված կարծրատիպերը»: