211652_close_icon
views-count30675 դիտում article-date 09:58 03-07-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Ավշար գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը շպրտվել է երկաթգծի վրայից։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային  ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ 06-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Խաչատուր Պողոսյանը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, բեռնատար գնացքն էլ չսպասելով պարեկների ժամանմանը՝ շարժվել է։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր