211652_close_icon
views-count1066 դիտում article-date 14:53 01-07-2024

Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի  պետական ավարտական  առարկաների վերաքննությունների օրերը:

Հուլիսի 3-ին՝

9-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»
12-րդ դասարան՝  «Հայոց լեզու և հայ գրականություն»

Հուլիսի 4-ին՝

9-րդ դասարան՝   «Հայոց լեզու»
12-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»

Հուլիսի 8-ին՝

9-րդ դասարան՝    «Բնագիտություն»
12-րդ դասարան՝     «Հայոց պատմություն»

Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը ժամը 10։00-ին  www.atc.am կայքէջում կտեղադրի քննական թեստը։

Դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը և տրամադրի վերաքննություն հանձնողին։
Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

Նմանատիպ նյութեր