Հայտնի են դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՆ-ից, Հայոց լեզու և գրականություն առարկայի գրավոր քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, Մաթեմատիկա առարկայի գրավոր քննությունը՝ դեկտեմբերի 25-ին, իսկ Հայոց պատմություն առարկայի գրավոր քննությունը՝ դեկտեմբերի 27-ին:
Քննաշրջանը կազմակերպվում է համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի մայիսի 15-ի N468 Ա/2 հրամանով հաստատված 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգի: