211652_close_icon
views-count29043 դիտում article-date 12:39 29-06-2024

Խոշոր ավտովթար` Մասիս քաղաքում. բախվել են «Mercedes»-ն ու «Jeep»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 29-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆրանկոֆոնիայի բուլվարի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Գևորգ Արզումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Սեդրակ Ամիլյանի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Jeep»-ը կողաշրջվել է, և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Ալավերդյանն ու Սևադա Բաբայանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը:

Դեպքի մասին ՊԾ Արարատի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական  բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին, որ նշված փողոցում, որը Մասիս քաղաքի ամենաբանուկներից է, արագաչափերը հանելուց հետո շատացել է ավտովթարների թիվը, ու դա պետք է մտահոգի պատկան մարմիններին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր