35306 դիտում
12:12 05-09-2017
Խոշոր ավտովթար Մասիս քաղաքում. բախվել են Honda-ն ու Mercedes-ը, վերջինը կողաշրջվելով հայտնվել է պարսպի մոտ, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Մասիս քաղաքի Արդյունաբերական փողոցի և Էջմիածնի խճուղու խաչմերուկում բախվել են 39-ամյա Սևակ Օսիպյանի վարած Honda մակնիշի 99 ՏՕ 799 համարանիշի և 19-ամյա Վաղարշակ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 34 TM 952 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բետոնե պարսպի տակ, իսկ վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն։
Դսպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի և ավագ տեսուչ Կարեն Մարգարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Մկրտիչ Պողոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Հետաքննիչ Հրաչ Թորոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեջ վարորդները միմյանց էին մեղադրում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9645 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին