211652_close_icon
views-count1021 դիտում article-date 21:32 27-06-2024

Մեր շարժման տրամաբանությունն այն է, ինչով սկսել ենք․ Բագրատ Սրբազան

Մեր շարժման տրամաբանությունը լինելու է այն, ինչով մենք սկսել ենք։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը:

«Վերստին ուզում եմ կրկնել՝ մեր շարժման հիմքը, էությունը, բովանդակությունը բարձր իմաստով հոգևոր է։ Եթե նկարագրելու լինենք տեսակով՝ ազգային ազատագրական է, իսկ վերջնահանգրվանի լուծումները քաղաքական են։

«Շարժումը նաև ստի դեմ է: Մենք գիտենք, որ ստի հայրը սատանան է, ուրեմն, լայն իմաստով, մեր շարժումը չարիքի դեմ է, չարիքի մարմնավորման դեմ է, այն չարիքի, որը վիշապի պես նստած է զուլալ աղբյուրի ակունքին ու ոչ միայն խմում է այդ ջրերը՝ փչացնելով, սպառելով ու ոչնչացնելով, այլև միևնույն ժամանակ ծարվի է մատնում ողջ ժողովրդին։ Այդ չարիքը լինելու է մեր թիրախը, մեր հիմնական թիրախը, այն վերացնելն է լինելու մեր թիրախը, ազատագրությունը»,- ասաց Սրբազանը։

Ըստ Սրբազանի՝ շարժման քաղաքական լուծումներին, ապա դրա պահանջը, իրենք արդեն դրել են։
«Լուծումները տարաբնույթ են, բայց մեկն է թիրախը՝ ազատագրում չարիքից։ Եվ դա քաղաքական լուծում է։ Մեր պայքարն այդպես է լինելու»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նմանատիպ նյութեր