211652_close_icon
views-count997 դիտում article-date 21:21 25-06-2024

Բայրամովն ու Խովաևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ԱԳ նախարարությանը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում։

Բայրամովը Խովաևին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների մասին։ 

Նմանատիպ նյութեր