211652_close_icon
views-count1381 դիտում article-date 21:39 24-06-2024

Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը․ Տիգրան Ավինյան

Շենգավիթ վարչական շրջանում շահագործման են հանձնվել հանգստի հարմարավետ գոտիներ՝ հերթականն այս տարի նախատեսված 50-ից, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 280 ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված անհարմար բակեր փոխարինվել և փոխարինվում են խաղահրապարակներով, ֆուտբոլի խաղադաշտերով ու հարմարավետ պայմաններով։ 

«Երևանցիներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային մշակույթը: Երևանի բակային տարածքներն ու հանգստի գոտիներն ազատվում են ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նմանատիպ նյութեր