211652_close_icon
views-count736 դիտում article-date 21:42 26-09-2024

Մենք շարունակում ենք երևանցիներին վերադարձնել բակային մշակույթը․ Տիգրան Ավինյան

Մենք շարունակում ենք երևանցիներին վերադարձնել բակային մշակույթը, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Միայն այս տարի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից ազատել ենք շուրջ 30.000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ:

«Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգու շինանարական աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա ամբողջովին վերափոխված»,- գրել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր