211652_close_icon
views-count1969 դիտում article-date 13:39 20-06-2024

Նոր նախագծեր՝ Արաբկիրում. շահագործման կհանձնվեն հանրային մեծ գոտիներ, առևտրային համալիր ու բարեկարգ բակեր (տեսանյութ)

Համայնք-մասնավոր գործակցությամբ Կոմիտասի պողոտայում կձևավորվի հանգստի նոր հարմարավետ գոտի՝ մարզահրապարակով, ամֆիթատրոնով ու ջրավազան-շատրվաններով: Կառուցվող առևտրային համալիրում էլ կգործեն նաև մանկական ՏՏ զարգացման ու երաժշտական կենտրոններ, ստորգետնյա ավտոկայանատեղի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

2024թ. ծրագրով Արաբկիր վարչական շրջանում հիմնանորոգվում է շուրջ 10 բակային տարածք, կառուցվել է շների զբոսանքի համար առանձնացված հատված: 

Նախագծերը կյանքի կոչելու նպատակով ապամոնտաժվել են 70-ից ավելի  ավտոտնակ, անօրինական շինություն ու կրպակ: Բակային ավելի քան 30,000 քմ տարածք մաքրվել է հողազավթումներից:  

Վերակառուցումից հետո առաջիկայում շահագործման կհանձնվի նաև Մերգելյանի այգին: Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի:

Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր