211652_close_icon
views-count856 դիտում article-date 15:29 22-06-2024

Ռուսները գիշերը հարվածներ են հասցրել ուկրաինական էներգետիկ հիմնարկներին

Հունիսի 22-ի գիշերը ռուսներն Ուկրաինայի արևմտյան, արևելյան և հարավային շրջաններում հարվածներ են հասցրել էներգետիկ համակարգի հիմնարկներին: Այդ մասին հայտնել է «Ուկրէներգո»-ն։

Վնասվել են մի շարք հիմնարկներ Լվովի և Զապորոժիեի շրջաններում: Երկու մարդ վիրավորվել է: «Ուկրէներգո»-ի փոխանցմամբ՝ սա վերջին երեք ամիսների ընթացում 8-րդ նմանօրինակ հզոր օդային գրոհն էր:

Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ ռուսների հարվածից էներգետիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Նա հաստատել է երկու աշխատակիցների զոհվելու մասին տեղեկությունը:

Էներգահամակարգի օբյեկտների վրա հարձակման մասին հայտնել է նաև Լվովի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոշիցկին։ Նրա փոխանցմամբ՝ բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան։

Հարձակման է ենթարկվել Իվանո-Ֆրանկիվսկի շրջանը։ Հարվածից հրդեհ է բռնկվել ուսումնական հաստատության շենքում: Այն նույնպես մարվել է:

Նմանատիպ նյութեր