211652_close_icon
views-count18404 դիտում article-date 10:27 20-06-2024

Արտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզում․ Նոր Խարբերդի 16 փողոցում խմելու ջուրը երազանք է դարձել ամռան այս տապին․ բնակիչները հույսով դիմում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 20 օր է՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի 16 փողոցի հարյուրավոր բնակիչներ զրկված են խմելու ջրի կենսական առկայությունից։ Ամռան այս տապին բնակիչները ստիպված են իրենց կենցաղային և այլ կարիքների համար խմելու ջուր հայթհայթել մեքենաներով այլ տեղերից ջուր բերելով։ Այն բնակիչներն էլ, ովքեր չունեն անձնական տրանսպորտային միջոցներ, ավելի վատ վիճակում են։ 

Այսօր՝ հունիսի 19-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Էս 20 օրից ավելի է՝ մենք զրկված ենք խմելու ջրից, դե ոռոգման ջրի մասին խոսելն էլ ավելորդ է։ Փողոցով մեկ տարիներ առաջ նոր խողովակաշար անցկացրեցին, սակայն այդպես էլ օգտագործման չհանձնեցին, այլ հին խողովակներով անցած, նախանցած տարիներին երբեք ջրի խնդիր չի եղել։ Այս վերջին ժամանակաշրջանում այլևս չգիտենք ում դիմենք, որ էս հարցը լուծվի։ Ամառ է, շոգ, երեխաները ուզում են լողանան, լողավազան մտնեն, ստիպված մեքենաներով ենք ջուր կրում, որ մի բան անենք, բայց ինչքան կարող ենք։ Ոչ մեկ մեզ հստակ չի պատասխանում թե ինչի ջուր չունենք։ Զանգում ենք «Վեոլիա» ջուր, գնում ենք իրենց գլխամասային գրասենյակ, մեզ պատասխանում են, որ իրենք կապ չունեն, մենք իբր ջուր ունենք, բայց դե ուրա ջուր։ Մենք ցանկանում ենք, որ խնդրի մասին տեղեկությունը հասնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պատասխանատուներին այնպիսի օրը գցի, որ «օր ու արև չունենան»։ Հերիք է, ինչքան կարող ենք այսպիսի հակասանիտարական ու հակահիգիենիկ պայմաններում ապրենք»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր