slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Վարչապետը հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի մի խումբ աշակերտների
211652_close_icon

Վարչապետը հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի մի խումբ աշակերտների

views-count940 դիտում article-date 20:12 13-06-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով: Վարչապետը ողջունել է աշակերտներին և նշել, որ ուրախությամբ է ընդունել նրանց նման նախաձեռնությունը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի, այնուհետև նրանց հետ շրջայց կատարել կառավարության շենքում: Մասնավորապես, վարչապետն աշակերտներին ուղեկցել է իր աշխատասենյակ, այնուհետև կառավարության նիստերի դահլիճ, հանդիպումների սրահներ և քաղաքի գլխավոր ժամացույցի սրահ, որտեղ ներկայացված են նաև կառավարության պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ:

«Այսօր հյուրընկալեցի Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին։ Իրենք որոշել էին, որ ինձ հետ պիտի հանդիպեն ու հանդիպեցին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և հանդիպումից տեսանյութ հրապարակել:

Նմանատիպ նյութեր