211652_close_icon
views-count69848 դիտում article-date 19:41 19-12-2016

Արտակարգ իրավիճակ Երևանում. թիվ 57 հիմնական դպրոցի մոտ մերկասառույցը պատուհաս է դարձել դպրոցի աշակերտների և վարորդների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վ. Թոթովենցի անվան թիվ 57 հիմնական դպրոցի մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցին հարակից ճանապարահատվածը, որտեղով նաև երեխաներն են գնում գալիս, վերածվել էր սահադաշտի, տեղի էր ունեցել ավտովթար, իսկ նկարահանման ժամանակ նաև երեխաներ սայթաքեցին և , բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չստացան: Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ Մխիթար Գալոյանը, չիմանալով ճանապարհի մերկասառույցի մասին՝ Nissan մակնիշի 34 CT 007 համարանիշի ավտոմեքենայով փորձել էր բարձրանալ, սակայն մեքենան սահել և բախվել էր ВАЗ 2106 մակնիշի 35 UP 973 համարանիշի ավտոմեքենային: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում վարորդը ասում էր, որ ԱՊՊԱ-ն հրաժարվել է վնասը փոխհատուցել, իսկ ինքը չգիտի անգամ, թե ո՞վ է վնասը փոխհատուցելու, կամ արդյո՞ք ինքը մեղավորություն ունի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր