211652_close_icon
views-count1009 դիտում article-date 23:52 10-06-2024

Ֆիդանը Նարիշկինի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակությունները

Երկուշաբթի այցով Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նույն օրը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է Sabah թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ հանդիպումներում քննարկվել են Ուկրաինայում կարգավորումը, իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։

Մինչ 2023 թվականին արտգործնախարար նշանակվելը, Ֆիդանը երկար ժամանակ գլխավորել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը:

Նմանատիպ նյութեր