211652_close_icon
views-count7728 դիտում article-date 12:26 10-06-2024

Արդարադատությունը  չի կարող  լինել ընտրովի. փաստաբան Ղևոնդ Պապոյան

ՀՀ  վարչական դատարանը նույնանման փաստերով  գործերից մեկով  որոշում է  կայացրել կասեցնել  հարկադիր որոշման  կատարումը՝ մինչև  գործով  ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ  այս դեպքում  մերժել  են   հարկադիր  վտարման  որոշման   կատարման կասեցումը։  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության   կողմից    հարկադիր  աճուրդով   ընդամենը   1.764.903 ՀՀ  դրամով վաճառվել  է հաշմանդամ, անապահով,  ֆիզիկապես  վատառողջ անձանց միակ բնակարանը, այն դեպքում, երբ օրենքով արգելված է քաղաքացու միակ բնակարանի վրա բռնագանձում տարածելը։    

Բացի այդ, հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարկադիր աճուրդն իրականացնելիս խախտվել են  հաշմանդամ, անապահով, ֆիզիկապես վատառողջ անձանց լսված  լինելու իրավունքը, այն դեպքում, երբ հարկադիր կատարումն ապահովող  ծառայությունը օրենքով պարտավոր է  ապահովել  այդ  անձանց լսված լինելու իրավունքը։    

Կան  ՀՀ վարչական դատարանի  կողմից   կայացված  բազմաթիվ   նույնանման փաստերով  դատական ակտեր, որոնցով  ոչ  իրավաչափ  և անվավեր են  ճանաչվել բնակելի  տների  հարկադիր  աճուրդները։   ՀՀ  վարչական դատարան  են  ներկայացվել բազմաթիվ ապացույցներ, որոնցով հիմնավորվում  են, որ Արմավիրի  մարզի Բամբակաշատ գյուղի  7/4  փողոցի  4-րդ  բնակելի  տան   նախկին   սեփականատերերը չունեն  այլ   կացարան, նրանք  ֆիզիկապես  վատառողջ  են,  նրանցից  մեկը հաշմանդամ  է,   անապահով   ընտանիք  են, սակայն  ՀՀ վարչական դատարանը  նույնիսկ  չի  էլ  անդրադարձել   այդ  ապացույցներին  և   մերժել  են   հարկադիր  վտարման  որոշման կատարման կասեցումը, պատճառաբանելով, որ    չկան  հիմնավոր  կասկածներ  հարկադիր   վտարումը   չկասեցնելու   դեպքում  այդ  քաղաքացիներին զգալի  վնաս  պատճառելու վտանգի   կամ նրանց   իրավունքների   պաշտպանություն  անհնարին դառնալու  վերաբերյալ։  

Անկեղծ ինձ համար  զարմանալի և խնդրահարույց է  դատարանի  նման  դիրքորոշումը,  քանի որ  դատարանները   ցանկացած եզրակացության հանգելու համար պարտավոր են  գնահատել  գործում եղած բոլոր  ապացույցները  և   պատճառաբանել, թե  ինչու են մերժում կողմի ներկայացված ապացույցները, սակայն տվյալ դեպքում   դատարանները   ցանկություն չեն ունեցել    անդրադառնալ  ներկայացված   բազմաթիվ ապացույցներին  և  պատճառաբանել, թե  ինչու են դրանք  մերժել։  

Իմ համար  զրամանալի    չէր   լինի,    եթե  նման դիրքորոշում   ունենար սովորական  քաղաքացին, քանի որ  կարող են  լինել  նյութապես ապահովված  սովորական   քաղաքացիներ/խոսքը  դատավորներին չի  վերաբերվում/, որնք   կարող  են  չպատկերացնել, թե   ինչ  է  նշանակում    զրկվել  միակ  կացարանից,  հայտնվել փողոցում,  լինել անապահով, ֆիզիկապես վատառողջ,   և  ստիպված  լինել    մի  քանի օրերի  ընթացքում   փորձել   փնտրել, գտնել, վարձակալել    այլ կացարան,   տեղափոխել   գույքը։  

 Նկատի  ունենալով, որ   ՀՀ  վարչական   դատարանները   04.06.2024թ․  և   05.06.2024թ․  կայացված  որոշումներով  գտել  են, որ      չկան   հիմնավոր   կասկածներ, որ   հարկադիր վտարման որոշման կատարումը   չկասեցվելու դեպքում  կարող է    քաղաքացիներին  զգալի վնաս պատճառվել    կամ  անհնարին դառնալ  նրանց   իրավունքների   պաշտպանությունը,    հարկադիր  կատարողի  որոշման հիման վրա 13.06.2024թ․   հարկադիր  վտարվելու են   միակ  բնակարանից   զրկված  քաղաքացիները։

Նմանատիպ նյութեր