211652_close_icon
views-count3919 դիտում article-date 18:00 12-09-2019

Մի բան կարող եմ ասել՝ արդարադատությունը հաղթելու է. Արայիկ Հարությունյանը՝ Ռ. Քոչարյանի գործի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/09/12/arayik/3092198?fbclid=IwAR3izRybKHnIvkx37iHbRE_uW-PR_AFJu808A1Q2GKtxZd0kqW6ZIhtBZY0]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդարադատությունը հաղթելու է, այս մասին լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այս դատական գործընթացը քաղաքական երանգ ունի՞, թե ավելի շատ իրավական գործընթաց է։ «Մի բան կարող եմ ասել՝ արդարադատությունը հաղթելու է, և ամեն ինչ լինելու է օրենքի շրջանակներում»,- ասաց նա: Լրագրողների հարցին, թե 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, այսինքն՝ իր վարչապետության օրոք, արդյոք Արցախից զորք է բերվել Հայաստան, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ցուցմունքները հրապարակվել են և որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել: Զինվորականներն էլ իրենց ցուցմունքներում բացատրությունը տվել են: Բայց, հասկանալով կառուցվածքը, այն ժամանակ Արցախի վարչապետը կապ չի ունեցել Պաշտպանության բանակի հետ: Լրացուցիչ տեղեկություն չեմ կարող ասել»,- ասաց Հարությունյանը: Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2019/09/12/arayik/3092198?fbclid=IwAR3izRybKHnIvkx37iHbRE_uW-PR_AFJu808A1Q2GKtxZd0kqW6ZIhtBZY0] այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր