1258 դիտում
14:31 09-06-2024
Պահանջում ենք Հայաստանում իշխանափոխություն, պատրաստ ենք լինել կանխատեսելի և հուսալի գործընկեր. Բագրատ Սրբազանը դիմել է ՀՀ գործընկերներին
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանն ուղերձով դիմել է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներին և գործընկերներին՝ նշելով, որ շարժումն աջակցություն ունի ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ սփյուռքում:
Նա հիշեցրել է, որ շարժումը ձևավորվել է ի պատասխան ՀՀ ղեկավարության՝ Ադրբեջանին միակողմանի և անհիմն զիջումների, որոնք, ըստ Բագրատ Սրբազանի, սպառնալիք են երկրի անվտանգությանը:
«Դիմում եմ մեր գործընկերներին՝ մենք պահանջում ենք Հայաստանում իշխանափոխություն, ինչն առավել քան արդացված է՝ հաշվի առնելով, որ ներկայիս կառավարությունը կորցրել է լեգիտիմությունը՝ խախտելով իր նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը: ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հիմնված է ստի վրա, խախտում է գործընթացների տրամաբանությունը, հակասում է Սահմանադրությանը և օրենքներին՝ նորանոր սպառնալիքներ ստեղծելով ՀՀ-ի անվտանգության համար: Շարժման նախաձեռնողները և դրա շարժիչ ուժը, մեր ակտիվիստներն ու մեր հանրությունը պատրաստ են պատրաստ են ազնիվ հարաբերություններ կառուցել աշխարհի, բոլոր արտաքին գործընկերների հետ, պատրաստ են լինել կանխատեսելի և հուսալի գործընկեր, որի խոսքն ունի իրական արժեք: Չպետք է խզենք դաշնակցային կապերը, այլ երկխոսության միջոցով կանոնավոր զարգացնենք առկա դաշնակցային կապերը՝ զուգահեռ խորացնելով հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ մեծացնելով դաշնակիցների, գործընկերների և ընկերների թիվը», - ասել է նա:
Բագրատ Սրբազանն ընդգծել է, որ Հայաստանին պետք է իրական ժողովրդավարություն, այլ ոչ թե դրա նմանակում, և որ իրենք գործընկերներից ադեկվատ արձագանք են ակնկալում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
«Հայաստանի որևէ բարեկամ անհանգստանալու առիթ չունի. Հայաստանը կդառնա հուսալի և կանխատեսելի գործընկեր: Մենք հասկանում ենք՝ բոլոր արտաքին խաղացողների քաղաքական շահերը, բայց մեզ համար անընդունելի է շահերի առաջխաղացումն արժեքների ոտնահարման միջոցով», - նշել է նա:
Ըստ Բագրատ Սրբազանի՝ իրենք պայքարելու են իրական, արդար և կայուն խաղաղության համար:

Նմանատիպ նյութեր
4705 դիտում
10:25 10-04-2018
Սերժ Սարգսյանը կանխատեսելի և վստահելի գործընկեր է ԵՄ-ի ու ՌԴ-ի համար. Ուվե Հալբախ. «168 Ժամ»
Այս բաժնից
850 դիտում
11:15 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2749 դիտում
10:38 19-01-2025
Մի շարք հասցեներում լույս չի լինելու
877 դիտում
09:39 19-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար