slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
211652_close_icon

Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին. նախագահ Շթայնմայերը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

views-count1735 դիտում article-date 16:02 21-09-2020
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: «Այս տարի Covid-19-ի համավարակի հետևանքները ստվերում են այնքան ուրախալի այս օրը: Եվս մեկ անգամ պարզ է դառնում՝ փոխկապակցված աշխարհում համընդհանուր խնդիրների լուծման համար բոլոր պետություններն ունեն միմյանց կարիքը: 2018 թվականի հայաստանյան խաղաղ փոփոխությունները և դրանցից բխած զարգացումները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն իր ապագան կերտելու հարցում լի է լավատեսությամբ և հաստատակամությամբ: Ուստի վստահ եմ, որ Հայաստանը արդյունավետորեն կհաղթահարի նաև ներկայիս մարտահրավերները: Գերմանիան կշարունակի որպես հուսալի գործընկեր կանգնած լինել Հայաստանի կողքին: Ձեզ և Ձեր համերկրացիներին հետայսու ևս մաղթում եմ, որ խաղաղ ու բարիդրացիական միջավայրում շարունակեք զարգացնել Ձեր երկիրը, և հույս ունեմ շուտով կրկին հանդիպել Ձեզ»,- ասվում է Գերմանիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր