211652_close_icon
views-count925 դիտում article-date 11:01 03-06-2024

ԱԳՆ-ի մոտից ձերբակալվածները 72 ժամը լրանալուն պես պետք է ազատ արձակվեն ՁՊՎ-ներից․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»

Փաստում ենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։

Այս մասին հայտարարություն է տարածել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։

«Դա նշանակում է, որ 72 ժամը լրանալուն պես նրանք պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի ու Աբովյանի ՁՊՎ-ներից։ 72 ժամը լրանում է այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:30-ին (մի քանի անձի պարագայում՝ 17:00-ին)»- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր