211652_close_icon
views-count799 դիտում article-date 18:52 30-05-2024

Իսրայելի օդուժի հարվածներից Ռաֆահում 12 պաղեստինցի է զոհվել

Իսրայելական ուժերի կողմից Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 12 պաղեստինցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Գազայի բժշկական ոլորտի աղբյուրները հայտնել են, որ զոհված 12 պաղեստինցիները խաղաղ բնակիչներ են: Իսրայելի ավիահարվածների հետևանքով նաև կան դեռևս չհստակեցված թվով վիրավորներ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը միջազգային միջնորդներին տեղեկացրել էր Իսրայելի հետ անուղղակի բանակցություններին մասնակցությունը դադարեցնելու մասին, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում:

Նմանատիպ նյութեր