211652_close_icon
views-count1291 դիտում article-date 12:36 30-05-2024

«Երկու վախը մի մահ է․ հեծանիվով գործի եկողը տեսեք՝ ինչպես է ապրում»․ Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Այս պահին Հանրապետության հրապարակը կաթվածահար իրավիճակում է։ Մի կողմից ոստիկաններն են իրենց մեքենաներով փակել հրապարակը, մյուս կողմից` մեքենաներն են քաղաքացիների, որոնք իրենց անհնազանդությունն են արտահայտում ՀՀ կառավարության գործողությունների վերաբերյալ։

Բագրատ Սրբազանը, ցույց տալով, թե ինչպես են ոստիկանները պաշարել Հրապարակը, լրագրողների հետ զրույցում ասաց․ «Տեսեք՝ ինչ են արել, լրիվ փակել, խցանել են։ Երկու վախը մի մահ է․ հեծանիվով գործի եկողը տեսեք՝ ինչպես է ապրում»։

Նշենք նաև, որ այս պահին ոստիկանական նորանոր ջոկատներ են բերվում Հանրապետության հրապարակ։

Բագրատ Սրբազանը չցանկացավ մանրամասնել, թե գործողությունների ինչ հաջորդականություն են մշակել ու ասաց՝ թողնենք, ընթացքով գնա։ Այնուհետև անդրադառնալով իշխանության վարքագծին՝ ասաց․ «Չեն իմանում՝ ինչ անեն․ մնացել են էս խեղճուկրակ ոստիկանության հույսին․ ոնց են օգտագործում անամոթաբար, բայց առաջ Աստված»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր