922 դիտում
18:50 17-05-2024
Բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանը
Ինչպես մեր հայրերն են ասում՝ յոթ արվեստներից մեկն է բժշկագիտությունը, որը համարում են Աստվածային բարձր շնորհի մարդկանց արվեստը։
Այս մասին բժիշկների հետ հանդիպմանն ասաց Բագրատ Սրբազանը։
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը։ Հարցը եղել է հետևյալը՝ ինչպես կարող է աստվածաբանությունը նպաստել առողջապահական համակարգի բարելավմանը կամ զարգացմանը։ Մարդիկ հաճախ զարմանում են, ասում են՝ ինչ կապ ունի աստվածաբանությունը առողջապահության հետ, բայց շատ ուղիղ կապ ունի։
Աստվածաբանության մեջ կարևոր նշանակություն ունի սուրբգրքային այն հայտարարությունը, որ երբ ասում է՝ և խոսքը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ։ Այս օրերին ուզեցի, որ մենք հանդիպում ունենանք, որովհետև գտնվում ենք շրջադարձային փուլում։ Լայն իմաստով գիտեք, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում ու ինչպիսի մարտահրավերների առաջ ենք կանգնած՝ ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ ներքին կյանքի իմաստով»,- ասաց նա։
Սրբազանը նշեց, որ մեր երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում։
«Մեր երկրում համակարգային ամեն բան դադարել է։ Մեր երկրում ամեն համակարգ պետք է կառուցված լինի ճշմարտության վրա։ Պարոն Դանիելյանը, երբ ինձ հրավիրել էր Մուրացանի քիմիոթերապիայի բաժին՝ բժիշկների հետ հանդիպման, զարմացա, թե ինչու հենց բժիշկների և հիվանդների։ Հասկացա, որ բժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի հետ, ուզեն, թե չուզեն, ապրում են են մարդկանց դժգոհությունների, տագնապների հետ։ Ու օրենքը հիշեցի, որ այնտեղ մի տող անգամ չկա բժիշկների պաշտպանության խնամքի մասին»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր
1057 դիտում
13:56 29-05-2023
Անկլավների հետ կապված մի քանի տարբերակ կա, ինչու՞ եք գիշեր-ցերեկ միայն հանձնելուց խոսում․ Գնել Սանոսյան
1435 դիտում
12:36 30-05-2024
«Երկու վախը մի մահ է․ հեծանիվով գործի եկողը տեսեք՝ ինչպես է ապրում»․ Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Այս բաժնից
976 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»