211652_close_icon
views-count913 դիտում article-date 07:19 23-05-2024

Ընտանիքը կառավարության բջիջն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչ ՔՊ իշխանության գալը՝ ՀՀ Սահմանադրությունից մեզ հայտնի էր, որ ընտանիքը հասարակության բջիջն է։

Այս նորմը վերջին տարիներին հետ է մղվել` տեղը զիջելով՝ «ընտանիքը կառավարության բջիջն է» թեզին, քանզի ՔՊ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչների կանայք, քույրերը, եղբայրները եւ նման այլ անձինք, տեղավորվել են պետականֆինանսավորմամբ կառույցների տարբեր հաստիքներում։
Բացառություն չէր մայիսի 22-ին արտաքին հետախուզության պետի տեղակալ նշանակված Արման Բոշյանը: Տեղեկացնենք, որ տեւական ժամանակ գործազուրկ մնացած նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, իհարկե կառավարության աշխատակից է. նա փոխվարչապետի օգնականն է, տարեկան 7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում:
Իհարկե, Բոշյանների համար եւս, անվիճելի, «ապագա կա»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր