211652_close_icon
views-count4066 դիտում article-date 10:24 25-07-2014

Իմ ընտանիքը թշնամի չի ունեցել. Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը, անդրադառնալով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի միջնեկ եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության դեպքին, գրում է. ««Ժոդովուրդ»-ը պարզեց, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝որպես համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց սպանվածի եղբոր՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ: «Չեմ կարող ասել, թե սա ինչի հետևանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չունի: Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ: Ախր ոչ աշխատանքային, ոչ այլ խնդիրներ չի ունեցել: Առհասարակ, իմ ընտանիքն, իմ քույրերը, եղբայրները որևէ թշնամի չեն ունեցել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»,–թերթի փոխանցմամբ ասել է սպանվածի եղբայրը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր