Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. 35-ամյա վարորդը «ՎԱԶ 2104»-ով մխրճվել է կայանված «ԶԻԼ 130»-ի հետնամասի մեջ. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Դավիթ Օ.-ին պատկանող «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «04»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է Վաղարշապատի «ՄԱՍՏԵՐ ՄԵԴ» բժշկական կենտրոն։
Նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Վարդանյանն ու Շուշանիկ Հակոբյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «ԶԻԼ»-ի վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։