211652_close_icon
views-count1123 դիտում article-date 11:35 09-05-2024

Հաղթանակի զորահանդեսին ոչ բարեկամ երկրների դեսպանները և պաշտոնյաները հրավիրված չեն. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին ասել է, որ Հաղթանակի զորահանդեսին չի հրավիրել ոչ բարեկամ երկրների դեսպաններին և պաշտոնյաներին։ Նրա խոսքով՝ իր որոշումը չի վերաբերում այս երկրների վետերանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

«Այս տարիներին՝ սկսած 2022 թվականից, նրանց չեն հրավիրել, քանի որ այս երկրներում վարչակարգերը վարում են ոչ բարեկամական քաղաքականություն. այս տերմինն է օգտագործվում, բայց իրականում ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ»,- պարզաբանել է Զախարովան:

Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին հրավիրված են մի շարք բարեկամ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Ռուսաստանի ղեկավարությունն առաջին անգամ շքերթին հրավիրել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելին, Լաոսի նախագահ Թոնգլուն Սիսուլիթին և Գվինեա Բիսաուի նախագահ Սիսոկու Էմբալոյին։

Նմանատիպ նյութեր