35689 դիտում
00:23 03-05-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ մայրաքաղաքում փնթի աշխատանքի արդյունքում բազմաթիվ փոսեր վարորդների ու հետիոտների համար մի իսկական պատուհաս են դարձել, արդեն Երևանցիների համար գաղտնիք չի։ Նշված ընկերությունները փորում են փոսերը ու անկապ, ոչ ճիշտ նշաններ տեղադրում ու այդքանով համարում են թե պահպանել են անվտանգության կանոնները, մինչ դեռ շատ դեպքերում, ինչպես ժողովուրդն է ասում նշված ընկերություններում կարծես թե «ձախ ձեռքը չգիտի, ինչ ա անում է աջը»։
Երեկ՝ մայիսի 2-ին, Շիրակի փողոցում, ժամը 20։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Արմեն Ք․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով ընկել է փոսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Դավիթ Քուռոյանը։
Ավտոմեքենան քաղաքացիների ուժերով հատուկ տեխնիկայով (մանիպուլյատոր) դուրս բերվեց անվտանգ վայր։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+