61437 դիտում
19:54 01-05-2024
Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են արյունոտ քարեր ու արնանման հետքեր․ ոստիկաններն ու պարեկները կանխել են «վենդետան»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ( վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի), ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Ասքանազ Դավթյանի) և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ Մասիս քաղաքում օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը (վենդետան)։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենան արագ վարելու պատճառով վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որը պատրաստվում են շարունակել, իսկ ծեծկռտուքի հետևանքով էլ կան վիրավորներ։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության , ոստիկանության Մասիսի բաժնի և ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները։
Մինչ նրանց ժամանումը դեպքի վայրի՝ 11/1 հասցեի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ոստիկաններն ու պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Խ․ Ֆերոյանը և նրա որդին 28-ամյա Ա․ Ֆերոյանը ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն են արել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Արկադի Ա․-ին, ինչն էլ վերջինիս կողմից ցավագին է ընդունվել, ով այդ մասին հայտնել է իր հորը՝ 42-ամյա Արսեն Արսենյանին ու որոշ ժամանակ անց հայր ու որդի Արսենյանները իրենց մի քանի ընկերների հետ ժամանել են նշված վայր, ապա խուլիգանություն կատարելու դիտավորությամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ու հայհոյանք են հնչեցրել, ապա իրենց մոտ եղած փայտե մահակով հարվածներ են հասցրել հայր և որդի Ֆերոյաններին, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել, ապա դիմել են փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն հիվանդանոց տեղափոխվածների մեծ թվով հարազատներ պատրաստ են եղել հաշվեհարդար տեսնելու այդ անձանց նկատմամբ, սակայն այդ ամենը կանխվել է ոստիկանների ու պարեկների կողմից ու ժամերի ընթացքում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են Արսենյաններին, ովքեր բերման են ենթարկվել ստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետը հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա են եղել արյուն։ Ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15523 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35777 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց