211652_close_icon
views-count1084 դիտում article-date 14:24 01-05-2024

Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Նոր ուժ»։

Նրա խոսքով՝ իրենց նորաստեղծ կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղություն ունի, և իրենք համագործակցելու են բոլոր այն ուժերի հետ, որոնք այդ ուղղվածությունն ունեն։ Բացի դրանից, Մարությանը նշեց, որ իրենք սահամաններ չեն դնելու համագործակցելու այն ուժերի հետ, որոնք ազնվորեն միտված են երկրի զարգացմանը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։

«Հասել ենք այնտեղ, որ մեր իշխանությունն Ադրբեջանի ղեկավարի խոսքից ելնելով գնում է զիջումների, սա նոր «լեվել» է։ Գնալով սա ահագնանալու է, սրա վերջը չի երևում։ Դրա համար մենք լուծումը ավելի կոմպլեքս ենք առաջարկում, մենք հենց դրա համար ենք ուժը ստեղծում։ Այս իշխանությունը տիրապետում է ինֆորմացիային, բայց չի կարողանում լուծում տալ և ամեն օր ապացուցում է, որ չի կարողանալու, նրանք պետք է ուղղակի հեռանան»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս են պատարստվում գալ իշխանության, սպասելո՞ւ են ընտրություններին, թե՞ արտահերթ պրոցեսների կգնան, նա պատասխանեց․ «Մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ պատրաստ է փողոցային պայքարի կամ ասենք արտահերթ ինչ-որ գործողությունների, մեր քաղաքական ուժն անպայման այդ ամենի կիզակետում կլինի»։

Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացման դեմ պայքարին, արդյոք նման պայքար մղելո՞ւ են, քանի որ նա 2013 թվականին ակտիվ պայքարում էր տրասնպորտի թանկացման դեմ, նա պատասխանեց․ «Մենք օգոստոսին պատրաստվում ենք այդ շարժումը սկսել, այդ շարժման վրա շատ լավ կերևա ամեն բան։ 2013 թվականին ստացվեց չեղարկել տրանսպորտի թանկացումը, հիմա կտեսնենք, եթե համաժողովրդական լինի ցասումը, լավ կլինի։ Եթե ժողովուրդն ասի՝ ոչինչ, դե թանկացել է, մենք ոչինչ չենք կարող անել»։

Նմանատիպ նյութեր