Պատրաստվում ենք 2026-ի ընտրություններին՝ առանց բացառելու փողոցային պայքարով կամ իմպիչմենտի միջոցով իշխանության հեռացումը. Վանեցյան
Իշխանություններն այսօր իրենց կեղծ թեզերով թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով փորձում են Հայոց ցեղասպանության հարցը հանել օրակարգից։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով այսօր վարչապետի խոսնակի միջոցով տարածված հայտարարությանը, թե վարչապետ Փաշինյանը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրելը, Վանեցյանն ասաց. «Փաշինյանը, եթե միայն ցավար դրոշները այրելու համար և որևէ գործողություն չաներ, որը կբխեր ոչ թե հայկական պետության շահերից, այլ կբխեր բացառապես թուրք-ադրբեջանական շահերից, մենք կարող էինք այդ հայտարարությունը դիտարկել որպես երկրի ղեկավար, որը պարտավոր է պահպանել ամեն դեպքում հարաբերությունները հարևան երկրների հետ։ Բայց այս իրավիճակում Փաշինյանի խոսքերը տեղավորվում են այնտեղ, որ ինքը հերթական անգամ սպասարկում է ավելի եռանդով թուրք-ադրբեջանական շահերը, քան՝ հայկական շահը»:
Հարցին՝ Փաշինյանին հեռացնելու քայլեր ձեռնարկելո՞ւ եք, թե՝ չէ, Վանեցյանն ասաց, որ 2019 թվականի սեպտեմբերից ձեռնարկում է քայլեր Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ։ Իսկ թե ինչի չի ստացվում, Վանեցյանն ասաց, որ այդ հարցը ամենակարևոր հարցն է, որը պետք է յուրաքանչյուրն ինքն իրեն տա:
«Այդ հարցը ոչ միայն ես ինքս ինձ, այլ մնացած այն մարդիկ, մեր քաղաքացիները, 100 հազարավոր, որոնք ևս ունեն այդ նպատակը, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում, պատճառն այն է, որ Փաշինյանը և իր իշխանությունը ցանկացած քայլի դիմում են իշխանությունը պահելու համար: Դիմում են ցանկացած, ապօրինությունների, սադրանքների, մարդկանց ձերբակալումների, վախեցնելու, ուժ կիրառելու, ամեն, ամեն, ամեն ինչ անում են այս իշխանությունները, որ իշխանությունը հանկարծ չկորցնեն: Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը և որ ամենակարևորը, իրենք վայելում են իշխանությունը, ոչ թե ծառայում են ժողովրդին։ Ուստի նրանց համար իշխանության կորցնելը հավասար է «մահի», որովհետև ոչ մի բան չունենալով, ոչ մեկ չլինելով, այսօր նրանք հարստացել են, նրանք ունեն լծակներ»,- ասաց նա:
Հարցին՝ կա՞ հնարավորություն ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, նա դրական պատասխան տվեց: «Կարծում եմ՝ այո, կա հնարավորություն ընտրություններով ազատվել այս իշխանություններից, դրա մասին են վկայում նաև ՏԻՄ ընտրությունները, հատկապես վերջին Գյումրիում և Փարաքյարում անցկացված»,- նշեց նա:
Վանեցյանը միևնույն ժամանակ չբացառեց փողոցային պայքարը:
Պարոն Վանեցյան, դուք սպասում եք 2026-ի հերթական ընտրություններին, իմպիչմենտի հնարավորություն չէ դիտարկել։
«Ես ասել եմ, որ չբացառելով փողոցային պայքարը և մնացած գործիքները, որով հնարավոր կլինի հեռացնել այս իշխանություններին, ամեն դեպքում որպես քաղաքական ուժ պետք է պատրաստվենք 2026-ի ընտրություններին, բայց նորից եմ կրկնում՝ առանց բացառելու փողոցային պայքարով կամ իմպիչմենտի միջոցով այս իշխանությունների հեռացումը»,- ընգծեց նա: