1078 դիտում
10:34 01-05-2024
Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է, իսկ պետության բարեկեցության ու զարգացման գլխավոր գրավականը բոլորիս միասնական աշխատանքը․ ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որում ասված է․
«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Մեր պետականությունն անցած ավելի քան երեք տասնամյակի ընթացքում դիմագրավել է բազմաթիվ փորձությունների և մարտահրավերների՝ պատերազմների, տնտեսական ճգնաժամերի, հասարակական-քաղաքական կյանքում շրջադարձային փոփոխությունների: Այդ դիմակայությունը, թեկուզ և լարված ճիգով, ցույց է տալիս, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական ու անձնվեր աշխատանքի ու պատասխանատվության միջոցով:
Արժանավայել աշխատանքը, աշխատանքի իրավունքը քաղաքացու անքակտելի իրավունքն է և պետության բարեկեցության ու զարգացման առաջնային առհավատչյան:
Պետություններն ու հասարակությունները հաջողում են, եթե կարողանում են ստեղծել այնպիսի միջավայր ու մթնոլորտ, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքն առավելագույնս պաշտպանված է, իսկ արժանավայել աշխատելու և ստեղծելու հնարավորությունը՝ երաշխավորված:
Սիրելի հայրենակիցներ,
Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է, իսկ մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխավոր գրավականը բոլորիս՝ պաշտոնյայի, զինվորականի, բանվորի ու գիտնականի, ուսուցչի ու արհեստավորի ստեղծագործ, անդուլ ու միասնական աշխատանքը, որի արդյունքում էլ կերտվում է զարգացած, ժողովրդավար ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհավոր մայիսի 1»։

Նմանատիպ նյութեր
1841 դիտում
14:42 21-09-2019
Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի. Արցախի ԱԺ նախագահ
1099 դիտում
14:34 23-08-2024
Անկախության հասնելը յուրատեսակ պայքար է, հայի համար ամենից վեր անկախ ապրելն է. Արցախի թեմի առաջնորդ
4030 դիտում
13:26 28-05-2016
Անվտանգ ապրելու հիմնական երաշխիքը անկախ պետականությունն է, նրա շարունակական զորացումը. Բակո Սահակյանի ուղերձը
Այս բաժնից
889 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
982 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան