35346 դիտում
14:18 27-04-2024
Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Nissan X-Terra»-ն ու «Honda CRV»-ն. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Վահանավանքի խաչմերուկում բախվել են «Nissan X-Terra» և «Honda CRV» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառակության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներից մի քանիսին էլ շտապպգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարները, բժիշկներն ու քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտակ Ամիրաղյանն ու կրտսեր պարեկ Ռոման Վարդանյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+