211652_close_icon
views-count47896 դիտում article-date 14:55 16-04-2019

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ВАЗ 2106, Honda CRV, Nissan Teana, GAZel Evakuator, Toyota Camry և Mercedes C մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50- սահմաններում ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառվարման կենտրոն, որ Գևորգ Չաուշ փողոցում ավտովթար է տեղի ունեցել 6 ավտոմեքենաների մասնակցությամբ և կան արգելափակված քաղաքացիներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել թիվ 7 հրշեջ-փրակարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 36 CA 699 համարանիշի, Honda CRV մակնիշի 262 OR 61 համարանիշի, Nissan Teana մակնիշի 34 MN 198 համարանիշի, GAZel Evakuator մակնիշի 51 TA 555 համարանիշի, Toyota Camry մակնիշի 40 TO 040 պհամարանիշի և Mercedes C մակնիշի 35 RM 242 համարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, 06»-ի ուղևոր՝ 22-ամյա Կամո Նալբանդյանը ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների օգնությամբ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «06»-ի վարորդ՝ 40-ամյա Հայկարամ Նալբանդյանին, ում պատգարակով մոտեցրել են պպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, ու բժիշկները մինչև «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Դեպքի վայր են ժամանել Երևաի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր