211652_close_icon
views-count1009 դիտում article-date 13:07 23-04-2024

Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել

Նոյեմբերյանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, տեղում՝ ուղիղ եթերում աշխատող լրատվամիջոցի թղթակիցը  քիչ առաջ հայտնել է, որ ԵԿՄ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքվ բնակիչներից մեկը լուրջ վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Թղթակցի հաղորդմամբ դա տեղի է ունեցել ոստիակնների ներկայությամբ։

«Երկրապահի վիլիսը քշեց վրան, գլուխը ջարդեց, տարան հիրվանդանոց, մեկի ոտքն էլ կոտրվել ա»,- լրատվամիջոցին հայտնեց դեպքին ականատես բնակիչներրից մեկը։

Տեղում էր նաև պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ ասաց, որ ԵԿՄ մեքենայի վարորդը ազատ շրջում է և ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկել։

Նմանատիպ նյութեր