682 դիտում
22:37 14-04-2024
Կաթողիկոսը ընդունել է Ավստրիայի Գրաց-Սեկաու թեմի առաջնորդին, շնորհակալություն հայտնել Հայաստանին աջակցելու համար
Ապրիլի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ավստրիացի ուխտավորների՝ գլխավորությամբ Ավստրիայի Գրաց-Սեկաու թեմի առաջնորդ Վիլհելմ եպիսկոպոս Քրաուտվաշլի և ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով ներկա ժամանակներում հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, իր շնորհակալությունը հայտնեց Ավստրիայի իշխանություններին և ժողովրդին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։
Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ նրանց այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատելով զորակցության ևս մեկ վկայություն։
Իր հերթին Գերաշնորհ Վիլհելմ եպիսկոպոսը հաստատեց, որ ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց համերաշխությունը բերելու հայ ժողովրդին ու Եկեղեցուն և աջակցությունը՝ արցախահայերին։

Նմանատիպ նյութեր
1683 դիտում
19:29 24-04-2015
Երևանի Ժողինստիտուտի ուսանողները Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացրեցին «Հիշում ենք և պահանջում» ակցիան. Ֆոտոշարք
4032 դիտում
15:56 06-10-2020
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Ռոնդա Ռոուզիին՝ Արցախին աջակցելու համար
Այս բաժնից
2817 դիտում
15:52 17-10-2024
ՔՊ-ի ասֆալտապատման ձախողումը և բյուջեի մսխումը. Արշակ Սարգսյան
571 դիտում
15:15 17-10-2024
Ավտոմոբիլային տրանսպորտ Ակադեմիական քաղաքի ներսում շահագործել ընդհանրապես նախատեսված չէ. Փաշինյան