211652_close_icon
views-count2983 դիտում article-date 22:53 18-06-2025

Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար

Հնդկաստանի կառավարությունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իրանի կառավարություններին՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիների տարհանման գործընթացը սահուն կազմակերպելու համար։

Այս մասին նշված է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հունիսի 18-ին հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հնդկաստանի կառավարությունը շնորհակալ է Իրանի և Հայաստանի կառավարություններին տարհանման գործընթացը սահուն կազմակերպելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախօրեին Հնդկաստանը Իրանից տարհանել է 110 հնդիկ ուսանողների, որոնք Հայաստանի տարածքով՝ ճանապարհով, տեղափոխվել են Երևան, ապա՝ հատուկ չվերթով մեկնել Նյու Դելի։

 

Նմանատիպ նյութեր