211652_close_icon
views-count1084 դիտում article-date 21:58 12-11-2026

Հայաստանի և Վրաստանի վարչապետները կարևորել են փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացումը

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն Դուբլինում քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական վարչությունից:

Հանդիպմանը կարևորվել են երկկողմ ինտենսիվ քննարկումները փոխշահավետ համագործակցության շարունակական զարգացման նպատակով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
 

Նմանատիպ նյութեր