211652_close_icon

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան

views-count1237 դիտում article-date 11:11 14-04-2024
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ապրիլի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Այցի շրջանակում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:

Նախատեսված է նաև Ղազախստանի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Նմանատիպ նյութեր