1417 դիտում
12:14 13-04-2024
Ողբերգական վթարից զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը ՌԴ-ից էր եկել ծառության համար. նա նշանված էր
Մեղրիի հատվածում ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով զոհված 21-ամյա Ժոզեֆ Ազոլյանը նախորդ տարի հունիսին էր զորակոչվել: NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Թագուհի Ազոլյանը պատմեց, որ Ժոզեֆը ՌԴ-ից հատուկ էր եկել Հայաստան զինվորական ծառայություն անցնելու համար:
«Մենք Ռուսաստանում էինք ապրում, Ժոզեֆը շատ էր ուզում ծառայեր, նախորդ տարի եկանք Հայաստան, որ ինքը ծառայության մեկներ: Շատ գոհ էր ծառայությունից, միշտ ասում էր, որ ծառայությունը վերջացնելուց հետո ամուսնանալու է: Դեկտեմբերին, որ արձակուրդ էր եկել նշանվել էր, ամուսնանալու նպատակ ուներ ծառայությունից հետո»,- պատմեց քույրը:
Ժոզեֆը ՌԴ-ից վերադառնալուց հետո ընտանիքըի հետ ապրում էր Երեւանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Մեղրիի հատվածում նախօրեին տեղի է ունեցել վթար, որը խլել է 4 ժամկետային զինծառայողի կյանք. Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։
Վթարից վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից ձորակի տարածքում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։

Նմանատիպ նյութեր
32000 դիտում
12:08 04-04-2016
Թշնամու գնդակից զոհված զինծառայողներից Մերուժանը նշանված էր. առաջիկայում պետք է ամուսնանար
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք