211652_close_icon
views-count26444 դիտում article-date 10:55 18-02-2023

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ ավտոմեքնաների անվահեծանները կոտրվել են․ օպերատիվ են գործել Պարեկային Ծառության Տավուշի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կողբ-Նոյեմբերյան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «կալցևոյի» տարածքում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի պարեկները։ 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

Պարեկային Ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր