211652_close_icon
views-count541 դիտում article-date 11:12 13-04-2024

Վրաստանի նախագահը կոչ է արել ուժեղացնել հսկողությունը հանրապետություն մուտք գործող ռուսների նկատմամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հանրապետություն մուտք գործող ռուսները ոչ մի կերպ չեն վերահսկվում, և կոչ է արել կառավարությանը լուծել այդ հարցը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չպետք է մոռանալ, որ շատ ռուսներ են մտել այս երկիր և որևէ կերպ չեն վերահսկվում: 

Ես չեմ ասում, որ բոլոր ռուսները, ովքեր այստեղ են, երկրի թշնամիներ են կամ գործակալներ են, բայց դա պետք է ինչ-որ կերպ վերահսկել։

Սա մեզ համար շատ զգույշ լինելու անհրաժեշտություն է առաջացնում»,- ասել է Զուրաբիշվիլին՝ վրացական TV Pirveli հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նմանատիպ նյութեր