211652_close_icon
views-count1233 դիտում article-date 22:12 05-05-2014

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը շինհրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ ամենօրյա հսկողությունը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ պայմաններ ապահովելու վերաբերյալ կառուցապատող շուրջ 100 կազմակերպության գրավոր նախազգուշացումներ են ուղարկվել: Բացի այդ, թերացողների նկատմամբ կազմվել է 18 արձանագրություն: Հանձնարարվել է ձևավորել համապատասխան աշխատանքային խմբեր և առավել ուժեղացնել իրականացվող հսկողությունը: «Վերջին երկու տարիների ընթացում մայրաքաղաքում ձևավորված նոր մշակույթի համաձայն՝ շինհրապարակները սահմանազատվում են պաստառներով: Այս մոտեցումը պետք է կիրառվի թե՛ մեծ և թե՛ փոքր մասշտաբի շինարարությունների դեպքում, ընդ որում՝ ոչ թե ձևական բնույթ պիտի կրի, այլ լիարժեք ծառայի իր նպատակին: Այսինքն, խոշոր շինհրապարակը պետք է սահմանազատվի ոչ թե փոքր պաստառապատնեշով, որն, ըստ էության, չենք կարող սահմանազատում համարել, այլ խոշոր պաստառաշերտով, ինչպիսիք կիրառում են մեր որոշ բարեխիղճ կառուցապատողներ: Սա կարևոր է ինչպես քաղաքացիների անվտանգության ու մայրաքաղաքի արտաքին տեսքի ապահովման, այնպես էլ էկոլոգիական տեսանկյունից: Սույն նորմի պահպանումը պետք է դառնա պարտադիր պայման նաև շինթույլտվություններ տրամադրելիս»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել խոստորեն վերահսկել շինհրապարակների կազմակերպման նորմերի պահպանման գործընթացը:

Նմանատիպ նյութեր