211652_close_icon
views-count556 դիտում article-date 16:52 11-04-2024

Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան

Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան՝ երկու երկրների առաջնորդների ոչ կոմպետենտության աստիճանով։

Ֆեյսբուքի էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Մենք անցանք ուկրաինացման նման առաջին փուլը, երբ կորցրինք Լեռնային Ղարաբաղը, իսկ այժմ կանգնած ենք երկրորդ փուլ մտնելու շեմին ՝ հայկական տարածքի զգալի մասի պոտենցիալ կորստով։

44-օրյա պատերազմից, ինչպես և Ուկրաինայի պատերազմից կարելի էր խուսափել, բայց, ցավոք, երկու երկրներն էլ ղեկավարում են մարդիկ, որոնք պատկերացում չունեն դիվանագիտության և միջազգային քաղաքականության մասին:

Ստեղծված իրավիճակում պետք է դադարել գործել պատերազմի վախի ներքո և առաջնորդվել ազգային շահերով։ Միջազգային քաղաքականության մեջ դրանք կարելի է շտկել, բայց չի կարելի անտեսել։ Շահերի բախումը պետք է լուծել դիվանագիտությամբ։

Հենց ազգային շահերը հաշվի առնելով պետք է ամրապնդել գործող ռազմավարական դաշինքներն ու գործընկերությունը ուժային բոլոր գլոբալ կենտրոնների հետ»,- գրել է Օսկանյանը:

Նմանատիպ նյութեր