211652_close_icon
views-count1300 դիտում article-date 19:55 11-11-2023

Մտահոգություններ ունեմ, որ խաղաղության պայմանագրից մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և դառը իրականության առաջ. Վարդան Օսկանյան

 Այս օրերում ամենահաճախակի քննարկվող հարցը դա այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման խնդիրն է մինչև տարվա վերջ: Դրա մասին խոսում են իշխանության բոլոր ներկայացուցիչները` վարչապետը, ԱԳՆ նախարարը, Ավտանգության խորհդրի քարտուղարը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․

«Զգում ես, որ այս մարդիկ խոսում են իրենց թվացյալ «բաց ճակատով» և մեզ ուղղակի ավետում են, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց այդ «բաց ճակատի» վրա ակնհայտ հայ ժողովուրդը մի բան է կարդում, առ այն, որ այս իշխանության  օրերին և այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը անցել ու անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, և այս ամենը շարունակվում է և չգիտենք ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել:

Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, ես վերաբերվելում եմ որպես հայ-թուրքական բանակցություններ և ոչ թե՝ հայ-ադրբեջանական, որովհետև այս բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և Թուրքիան և Ադրբեջանը և իրոք, ինչպիսի ելք էլ որ լինի, դա վերաբերվելու է և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, այնպես որ ես դրան վերաբերվելու եմ որպես հայ-թուրքական բանակցություններ»։

Օսկանյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այս խաղաղության պայմանագրի բանակցությունները վարում են  իշխանությունները, որոնք տապալել են ամեն ինչ, զրոյացրել են, կորցրել են Արցախը, ադրբեջանական ուժերը գտնվում են հայկական տարածքում, զոհեր ենք տվել․ «Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ վերջնաարդյունքում, մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և շատ ավելի դառը իրականության առաջ»:

Մանրամասները՝ տեսանյութում։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր