167 զոհ և անհետ կորած․ «ՀայաՔվեն» ավարտել է փաստահավաք աշխատանքը
«ՀայաՔվե» նախաձեռնությունն ավարտել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի տվյալների հավաքագրումն ու հրապարակումը նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Ընդհանուր առմամբ՝ 167 զոհի և անհետ կորածի կենսագրություն․․․ Նախատեսվում է կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում մեր անմահ քաջորդիներին։ Հուշամատյան-գիրքն առաջիկայում կներկայացվի հուշ-երեկոյի ժամանակ, որին հատուկ հրավիրյալի կարգավիճակում ներկա կլինեն նաեւ զոհվածների ընտանիքի անդամները, հարազատները։ Նախաձեռնության անդամներն այս աշխատանքը համարում են իրենց վերջին կես տարվա կարևորագույն առաքելություններից մեկը։
Այս աշխատանքն ավելի է կարեւորվում՝ գործող իշխանության՝ այս եւ Արցախին վերաբերվող շատ այլ հարցերում լուռ անտարբերության, հաճախ նույնիսկ մերժողական քաղաքականության ֆոնին։ Հիշեցնենք, Արցախի շրջափակման ընթացքում «ՀայաՔվե»-ն ստորագրահավաք էր նախաձեռնել՝ Արցախը հայկական պահելու հարցով։
Ստորագրահավաքի առաջին փուլում 50 հազարից ավել ստորագրություն էր հավաքվել։