211652_close_icon
views-count982 դիտում article-date 14:01 24-07-2023

Իրանի հարավ-արևելքում ահաբեկչության հետևանքով 4 ոստիկան է զոհվել

Կիրակի Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկչական խմբավորման զինված հարձակման հետևանքով ճանապարհային ոստիկանության 4 աշխատակից է զոհվել, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով շրջանի դատախազությանը:

Իրանի ուժային կառույցները փնտրում են հանցագործներին: Որևէ խմբավորում դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Սիստան և Բելուջիստանն Իրանի 31 նահանգներից մեկն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում, սահմանակից է Աֆղանստանին և Պակիստանին։

Նմանատիպ նյութեր